ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել էր, որ կոալիցիոն կառավարություն մտնելու հարց ԲՀԿ օրակարգում չկա: Ինչ վերաբերում է այն հարցին, որ որոշ ԲՀԿ-ականներ այլ ձևաչափերով, հնարավոր է, ներգրավված լինեն կառավարությունում, ապա այստեղ ևս մեր տեսակետը հստակ է՝ նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից»,- հայտարարել էր Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանից armlur.am-ը հետաքրքրվեց` արդյոք շատ են ԲՀԿ անդամները, որոնք ցանկանում են լինել իշխանության մաս: «Ես նման տեղեկատվություն չունեմ»,- ասաց նա:
-Իսկ արդյոք Դուք անձամբ ցանկություն ունե՞ք իշխանության կազմում ընդգրկվելու, որևէ պաշտոն զբաղեցնելու:
-Ես նման ցանկություն չունեմ. ցանկություն չունեմ գործադիր մարմնում աշխատելու ու նման սպասելիք էլ չունեմ: Ես ինձ իմ տեղում լավ եմ զգում:
-Իսկ եթե լինեն այնպիսի ԲՀԿ-ականներ, որոնք ցանկանան լինել կառավարությունում, ինչպե՞ս է վարվելու ԲՀԿ-ն նրանց հետ: Հասկանանք` ի՞նչ է նշանակում կարժանանան ամենակոշտ գնահատականի:
-Գիտեք, դե եթե դեմ գնան որոշմանը, կարժանանան կոշտ գնահատականի, իսկ ընդհանրապես եկեք «եթե»-ներով չխոսենք: Եթե կլինի, նոր կխոսենք:
Սոնա Դավթյան