2025 թվականի մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Գագաթնաժողովը տեղի է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հյուրընկալությամբ։ Մասնակցել են ԹՓԿ անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները։ Ներկա են եղել նաև կազմակերպության դիտորդ երկրների պատվիրակություններն ու ԹՓԿ գլխավոր քարտուղարը։
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են անդամ պետությունների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է եղել տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունեցող տարբեր հարցերի։
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ ԹՓԿ գագաթնաժողովն անցկացվում է դիտորդ երկրի տարածքում։
Անի Վարդանյան























