Նիգերիայի մայրաքաղաք Աբուջիի արվարձանում ավտոբուսի կանգառում 2 ռումբ է պայթել:
«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 35 մարդ: Ականատեսները հայտնել են, որ պայթյուններից ջարդվել են տասնյակ ավտոմեքենաներ, փրկարար ծառայությունները դեպքի վայրից տեղափոխում են զոհվածներին և վիրավորներին: Ավելի վաղ Նիգերիայի մայրաքաղաքում նման հարձակումներ էին կազմակերպվել իսլամական «Բոկո Հարամ» խմբավորման կողմից, որը պայքարում է իսլամական պետության ստեղծման համար:
Այս տարի Նիգերիայում գրոհայինների գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 1.500 խաղաղ բնակիչ: