Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի է ունեցել Լավրով-Միրզոյան հանդիպումը. ի՞նչ հարցեր են քննարկվել. ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով գտնվում է Երևանում: Ռուսական դիվանագիտության ղեկավարն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպմանը զուգահեռ մոտ 2 տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել ԱԳՆ-ի դիմաց։ Նրանք դեմ էին Լավրովի այցին և ակցիայի ժամանակ արտահայտել են իրենց բողոքն ու դժգոհությունը։

Լավրով- Միրզոյան հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարաները հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով և, որ Հայաստանը չի ցանկանում վերաֆորմատավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ։

Իր հերթին Լավրովն էլ նշել է, որ ՀՀ-ն իրենց բարեկամն է։ Հայաստանի «ուկրաինացման» մասին խոսք լինել չի կարող։ Նա նաև անդրադարձել է Արցախի խնդրին՝ նշելով, որ ՌԴ առաջարկել է ՀՀ-ին զիջել 5 շրջանը և հարցը թողնել սերունդներին:

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նշել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս