Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը մայիսի 27-28-ն պաշտոնական այց կկատարի Օմանի Սուլթանություն։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանի նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալը հայտնել է, որ Փեզեշքիանը պաշտոնական այցով կմեկնի Մասկատ՝ Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքի հրավերով։
Տեղակալ Մահդի Սանային նշել է, որ Իրանի նախագահը պատրաստվում է չորս համաձայնագիր ստորագրել Օման կատարելիք այցի ընթացքում։
Փաստաթղթերը ներառում են արտոնյալ առևտրի համաձայնագիր, երկու համաձայնագիր՝ փոխադարձ ներդրումների աջակցության և մաքսային գործերում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ։





























