ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Armlur.am-ը դեպքի վայրում է։

Armlur.am-ին հասած տեղեկությունների և ըստ նախնական վարկածի՝ որդին սպանել է հորը, գումարները շաղ տվել վրան։ Ավելին, իրավապահները արձանագրել են, որ անգամ հոր բերանի մեջ գումար է դրել եւ դեպքից հետո ցանկացել է ցած նետվել կամրջից, սակայն հսկողություն իրականացնող ՆԳՆ աշխատակիցները կանխել են նրա գործողությունները։

shamshyan.com-ի տեղեկությունների սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ.-ն է:  Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:

Քնար Մանուկյան 

Տեսանյութը՝ այստեղ




Լրահոս