Armenian text to speach

Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանին նոր տարածք է հատկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում որոշեց ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի N 35 հասցեում գտնվող շենքային համալիրի 1-ին մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը (1046,5 քմ. ընդհանուր մակերեսով)  հատկացնել «Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ուսումնարանի գործունեությունն անխափան իրականացնելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս տրամադրել լրացուցիչ տարածք՝ համապատասխան մասնագիտական և հանրակրթական ուսումնական ծրագրերը պատշաճ իրագործելու համար։




Լրահոս