Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հույս ունենք, որ կլինի դրական տեղաշարժ. արցախցիները հանդիպում են նախատեսում ՀՀ Կառավարության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսում է հանդիպում ՀՀ Կառավարության աշխատակիցների հետ: Խորհուրդի անդամ Արտակ Մկրտչյանը Armlur.am-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ հանդիպումից կլինի դրական տեղաշարժեր:

«Եթե ՀՀ Կառավարությունը չբավարարի մեր ներկայացրած պահանջները, ապա մենք շարունակելու ենք մեր պայքարը: Հայտարարելու ենք հանրահավաք, մեկի փոխարեն տեղադրելու ենք մի քանի վրաններ: Դիմելու ենք բոլոր հնարավոր քայլերին, որ մեր ներկայացրած պահանջագրի կետերին լուծումներ տան»,- նշեց Խորհուրդի անդամ Արտակ Մկրտչյանը:

Նանիկ Աղասյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս