Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս կգրվի ամերիկաբնակ հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն:
Նշենք, որ նախօրեին կեսգիշերին երգիչը Մեքսիկայից շտապ Երեւան էր տեղափոխվել։ Նրա մոտ սրտի ցավ և ծակոցներ են եղել: Ռեփերի մենեջեր Լիլիթ Գալստյանի խոսքով՝ երգիչն անմիջապես տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ նրան սրտի անոթների ստենտավորում են կատարել: Բժշկական կենտրոնի մեր աղբյուրները փոխանցեցին, որ այս պահին երգիչն իրեն լավ է զգում, ու վերջինիս արդեն տուն են ուղարկում:
Հիշեցնենք նաև, որ երեկ ռեփերին հիվանդանոցում նրան տեսակցության էր գնացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ս. Գրիգորյան
























