ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսովի համալսարանով «զբաղվում» են պատկան մարմինները. սկանդալային բացահայտումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս մայիսի 20-ին Armlur.am-ը հրապարակել էր մի դիմում, որը կապված էր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տիրող բարքերի, խտրականության, կամայական դրսևորումների մասին, որոնք կարող են պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր: Նամակն անանուն էր, որտեղ մեզ դիմած քաղաքացիները տեղեկացրել էին, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում համալսարանում:
Օրինակ այն, որ Համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը պրոռեկտորի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո վերազանցում է իր պարտականությունները՝ ընդլայնելով ապօրինի գործողությունների շարքը:

Մասնավորապես, Դ. Ղազարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, նույն համալսարանի բազմաթիվ աշխատակիցներից պահանջել և շարունակում է պահանջել կանխիկ գումար, իսկ կանխիկ գումար չունենալու դեպքում` բանկի հավելվածով փոխանցում, իր իսկ ծանոթ՝հիշյալ բանկի աշխատակից ոմն Էլենի միջոցով համալսարանի աշխատակիցների անունով ձևակերպում է վարկային գիծ` խոստանալով մարել, սակայն մարումը կատարում է մասամբ։

Ըստ դիմումի, Բուհի ներկայիս ղեկավարությունը՝ ռեկտոր Գյուրջինյանը և պրոռեկտորներ Դոնարա Ղազարյանը և Գևորգ Հակոբյանը, բարձրաձայն ներկայացնելով «տնավարության» դեմ պայքարը, հենց իրենք են «տնավարություն» թույլ տալիս․ Գյուրջինյանի եղբայրը ղեկավարում է բուհի ենթակայությամբ գործող հանրակացարանը, ռեկտորի դուստր Աշխեն Գյուրջինյանն անմիջապես անցավ աշխատանքի բուհի միջազգային բաժնում`զբաղեցնելով գլխավոր մասնագետի հաստիքը`համատեղությամբ դասախոսելով նույն բուհում։ Աշխեն Գյուրջինյանի ընկերուհիները նույն բուհում նշանակվեցին աշխատանքի ղեկավար պաշտոններում։ Տնավարության շարքից են նաև գործուղումները՝ դասախոսության և փորձի փոխանակման ծրագրերով արտերկրներ են մեկնում միաժամանակ ռեկտորն ու դուստրը, նաև պրոռեկտոր Ղազարյանն իր դստեր հետ։

Armlur.am-ը փորձեց այս հարցերի հետ կապված զրուցել պրոռեկտոր Գևորգ Հակոբյանի հետ, որը հայտարարեց, թե դիմումով զբաղվում են պատկան մարմինները: Ի դեպ, Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ մեր հրապարակումից հետո համալսարանում լուրջ ստուգումներ են սկսվել, դասախոսների են կանչել հարցաքննության:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս