Armenian text to speach

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթում օրերս հրապարակվել է «ՀՀ ՔԿ նախագահը խոսում է արդարադատությունից նստած քրեական գործով անցնող ՔՊ-ական մարզպետի կողքին» վերտառությամբ հոդված։
Նյութում մարզպետի հեղինակությունը վնասող ապատեղեկատվության առնչությամբ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պահանջում ենք հրապարակել հերքում և հայտնում ենք, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը որևէ քրեական գործով չի «անցնում»։

Ի հավելումն նյութում նշվածի, ասվում է․ «Սա էլ դեռ քիչ չէ, մարզպետի խորհրդականը հայտնվեց իրավապահների տեսադաշտում թմրանյութ պահելու համար, որից հետո հեռացրին աշխատանքից։ Եվ հիմա Կոմիտեի նախագահը գնացել, մարզպետի կողքին նստել եւ արդար ու օբյեկտիվ քննությունից է խոսում, հանձնարարականներ է տալիս»։

Այս ձևակերպման հետ կապված առնվազն հորդորում ենք պահպանել անմեղության կանխավարկածը։
Մեր գործընկերներին կոչ ենք անում անկախ քաղաքական հայացքներից, պահպանել լրագրողական էթիկայի սկզբունքները, հանրությանը ներկայանալ արժանահավատ տեղեկատվությամբ և բացառապես առողջ և հիմնավոր քննադատությամբ։

Հարգանքով՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Նանե Ավանեսյան




Լրահոս