Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեին դատեցին 4 տարով: Նախկինում ատենակալները նրան միաձայն մեղավոր էին համարել չմտածված սպանության մեջ: Մեղադրող կողմը պահանջում էր բժշկին ավելի խիստ պատժի արժանացնել: Մյուրեյին ազատազրկեցին 4 տարով եւ վերջնականապես զրկեցին բժշկական արտոնագրից: Բժիշկը համաձայն չէր այդ որոշման հետ. նա պնդում էր, որ Ջեքսոնն ինքն է իրեն ներարկել պրոպոֆոլ դեղամիջոցը, երբ իր կողքին չի եղել: Մինչ դատավճիռը, Մյուրեյին պահում էին առանձին բանտախցում, քանի որ նրան շատ էին սպառնում երգչի երկրպագուները:
ԴԱՏԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ