Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դատախազությունը ներողություն կխնդրի՞ գեներալից. արդարացման որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը արդարացվել է կաշառք տալու քրեական գործով:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ: Նա ձերբակալվել է փետրվարի 5-ի, լույս 6-ի գիշերը, ապա ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Միջնորդությունը, թեև բավարարվել է՝ դատարանը որոշել է նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել՝ 5 մլն դրամի չափով: Քրեական գործով, որով Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ, անցնում է նաև Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը: Վերջինա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Ջոն Ֆարխոյանը քննչական կոմիտեում աշխատանքից ազատվել է 2020-ի հունվարին՝ ձերբակալումից օրեր առաջ։ Ֆարխոյանը նախկինում եղել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ։ Եվ ահա 5 տարի անց նա արդարացվում է կաշառքի գործով:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս