Armenian text to speach

Կևին Դե Բրույնեին երկու առաջարկ է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջիկա օրերին ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Բելգիացին երկու առաջարկ ունի: Ամերիկյան «Չիկագո Ֆայրը» դեռևս ապրիլին առաջարկ է արել Դե Բրույնեին: Կա նաև «Նապոլիի» տարբերակը: Իտալական ակումբը համաձայնություն ստանալու դեպքում ցանկացած պահի կարող է բավարարել ֆուտբոլիստի պահանջներն ու պայմանագիր առաջարկել նրան:




Լրահոս