Պաղեստինի առողջապահության նախարարը հինգշաբթի հայտարարել է, որ վերջին օրերին Գազայում սովից մահացել է 29 երեխա և տարեց մարդ, ևս հազարավորները վտանգի տակ են, հաղորդում է Reuters-ը։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք կորցրել ենք 29 երեխա»,- լրագրողներին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Մաջիդ Աբու Ռամադանը՝ դրանք անվանելով «սովի հետ կապված մահեր»։
Ավելի ուշ նա հստակեցրել է, որ այդ թվում եղել են նաև տարեց մարդիկ։ Երբ նրան խնդրել են արձագանքել ՄԱԿ-ի օգնության առաքելության ղեկավարի ավելի վաղ արտահայտություններին այն մասին, որ 14 000 նորածին կարող է մահանալ առանց օգնության, նա ասել է. «14 000 թիվը շատ իրատեսական է, բայց կարող է նույնիսկ նվազեցված լինել»։






























