Armenian text to speach

Ֆրանսիայում Telegram-ում մանկական պnռնnգրաֆիա դիտելու և տարածելու համար 55 տղամարդու են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայում այս շաբաթ Telegram հաղորդագրությունների հավելվածի միջոցով գործող ենթադրյալ մանկապիղծական ցանցը բացահայտելու գործողության շրջանակում հիսունհինգ մարդ է ձերբակալվել։

Ձերբակալություններն իրականացվել են 42 դեպարտամենտներում 10 տարեկանից փոքր երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիա պահելու, տարածելու և պարբերաբար դիտելու մեղադրանքով, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է OFMIN-ը՝ անչափահասների նկատմամբ բռնության կանխարգելման համար պատասխանատու ֆրանսիական գերատեսչությունը։

Ձերբակալությունները, որոնք հաջորդել են 10-ամսյա հետաքննությանը, կատարվել են երկուշաբթիից հինգշաբթի։ Կասկածյալների թվում են 25-75 տարեկան անձինք, նրանց թվում՝ քահանա, բուժակ և երաժշտության ուսուցիչ։

Տղամարդիկ հաղորդագրություններ են փոխանակել Telegram-ում և կապ են պահպանել անցյալ ամռանից ազատազրկման դատապարտված  «չափազանց վտանգավոր» մանկապիղծների հետ, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է Ներքին գործերի նախարարության օպերատիվ ստորաբաժանման ղեկավար Քվենտին Բևանը։

Լայնածավալ գործողությունը սկսվել է անցյալ ամռանը՝ երեխաների նկատմամբ բռնության մեջ կասկածվող անձանց ձերբակալությամբ և Telegram-ում լուսանկարներ հրապարակելով։ «Այդ մանկասպաններին գտնելու համար տասը ամիս տևած հետաքննություն պահանջվեց, -ասել է Բևանը։ – Տասը ամիս տևած գաղտնի աշխատանք, որը ներառում էր հազարավոր փոխանակումներ, վերլուծություններ և մանկապիղծների պատկերների հայտնաբերում նախարարության շրջանակում ստեղծված հատուկ խմբի կողմից։

Գերատեսչությունը 2024 թվականին Փարիզում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության հրամանագիր արձակեց, և նա դեռևս ֆրանսիական իշխանությունների պաշտոնական հետաքննության տակ է հայտնի ծառայությունում անօրինական բովանդակության համար։




Լրահոս