ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Կատարի կառավարությունից ընդունել է Boeing 747 տեսակի ինքնաթիռը, որը կվերանորոգվի և կօգտագործվի նախագահ Դոնալդ Թրամփի տեղափոխման նպատակով։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ընդունել է ինքնաթիռը՝ «բոլոր դաշնային կանոններին և կարգավորումներին համապատասխան»։
«Պաշտպանության նախարարությունը կաշխատի ապահովել, որ ԱՄՆ նախագահի տեղափոխման համար նախատեսված ինքնաթիռը համապատասխանեցվի անվտանգության բոլոր չափանիշներին և գործառնական պահանջներին», – նշել է Փարնելը։
Անի Վարդանյան





























