Armenian text to speach

Քննչականից 690 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Քննչական կոմիտեից գողացած խոշոր չափերի մոտ 690հ ազար դոլարի գողության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություններով, Կոմիտեի նախագահի որոշմամբ ծառայողական քննություն է նշանակվել։

Սա դեռ վերջը չէ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ 690 հազար դոլարի անհետացման օրը կասկածյալների շուրջ աշխատանք է իրականցվել։ Մասնավորապես Քննչական կոմիտե խոշոր չափերի գումար բերած ոստիկաններից են բացատրություն վերցրել, վարույթով քննիչից են բացատրություն վերցրել ու այն ՍՊԸ-ի լիազոր անձից ով գումարը փոխանցել է Կոմիտեին։ Այս պահին դեպքի բացահայտման ուղղությամբ աշխատում են ողջ իրավապահները՝ ԱԱԾ, ՆԳՆ, Հակակոռուպցիոն կոմիտե։

Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թալանը հատիկ առ հատիկ վերադարձնելու մասին, վերադարձված հատիկ առ հատիկը Քննչական կոմիտեից գողանում են։ Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ մոտ 690 հազար դոլարի գումար են գողացել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից։

Հարց է առաջանում՝ ինչու է այդքան գումարը պահվել Կոմիտեի վարչությունում, ինչու այն չի պահվել Կենտրոնական բանկում ու դեռ ավելին այս գործում ներգրավված են արդյոք Կոմիտեի աշխատակիցներ, թե ոչ։

Shamshyan.com-ը ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր գումարի գողության դեպք է եղել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից. գողոնը կազմում է մոտ 700 հազար ԱՄՆ դոլար։




Լրահոս