ԵՄ երկրները միասին կպատասխանեն Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ երկրները միասնական պատասխան են նախապատրաստում բնական գազի դիմաց ուկրաինական պարտքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«ԵՄ-ն միասնական է լինելու ռուսաստանցիների հետ հարաբերություններում», – պարզաբանել է նա, հայտնելով, որ եվրոպական 18 պետությանը հղած ռուս ղեկավարի նամակին կնախապատրաստվի մեկ ընդանուր պատասխան:

«Մեզ համար կարևոր է, որ ԵՄ-ն գործի ինչպես մեկ ուժ, և մենք ուրախությամբ ենք ստանում այն տեղեկատվությունը, որ եվրոպական գործընկերները հանդես են գալիս միասնական պատասխանի, այլ ոչ թե երկկողմ բանակցությունների օգտին»:




Լրահոս