Armenian text to speach

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Որոշում է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ խնդիրը լուծվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։

«Որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերը հիմա զբաղվում են այդ խնդրի լուծմամբ։ Ակտիվորեն ճնշվում են հակառակորդի կրակակետերը, աշխատանքն ընթացքի մեջ է»,- հայտարարել է Պուտինը։

Նա նշել է, որ հարձակումներից տուժում են Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանները:

Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է վերականգնել և վերակառուցել ավերված ամեն ինչ, և որտեղ անվտանգության նկատառումները թույլ են տալիս, նպաստել բնակիչների՝ իրենց տները վերադառնալուն: Բացի այդ, կարևոր է վերականգնել ենթակառուցվածքները, աջակցել փոքր բիզնեսին, ինչպես նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների աշխատանքը։

Ուկրաինա Ռուսաստան




Լրահոս