Ամերիկյան Յուտա նահանգի ոստիկանությունը կալանքի է ենթարկել 39-ամյա մի կնոջ, որին մեղադրում են իր 7 մանկահասակ երեխայի սպանության մեջ. հաղորդում է vesti.ru-ն:
Իրավապահները բոլոր երեխաների մասունքները հայտնաբերել են նրա տանը` կարտոնե տուփերի մեջ:
Ոստիկանությունը ենթադրում է, որ առաջին և վերջին սպանությունների միջև անցել է 10 տարի: Սակայն փորձագետները դեռևս չեն հրապարակել մասունքների ուսումնասիրման արդյունքները:
Նահանգի ոստիկանության մամլո քարտուղարը տեղեկացրել է, որ քննիչների համար այս գործը դժվարին է եղել, քանի որ նրանց հոգեբանական վիճակն ամեն բացվող տուփի հետ գնալով վատացել է: