Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես նախարար առաջին անգամ ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր։
Նախարարը տվյալ տարվա սկզբում որպես առկա անշարժ գույք հայտարարագրել է 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում։
Հողամասերից մեկը ձեռք է բերել 2023 թվականին Կոտայքի մարզի Նիրի համայնքում, մյուս հողամասը ձեռք է բերվել 2015 թվականին Իջևան համայնքում։
Իջևանում է նաև գտնվում 2015 թվականին ձեռք բերված անհատական բնակելի տունը։ Իսկ 2023-ին ձեռք բերված բնակարանը գտնվում է Երևանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Այս բնակարանը Գալյանը նվիրատվություն է ստացել ամուսնուց՝ Պետրոս Մկրյանից։
Նախարարի Բանկային ավանդները կազմել են 4 մլն 312 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ նվազել է գրեթե 2 մլն դրամով։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 550 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 700 հազար դրամ, 5 հազար դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել է 33 մլն 836 հազար դրամ, որից 25 մլն 74 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Դատախազությունից, 3 մլն 152 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արդարադատության նախարարությունից, 2 մլն 497 հազարը ՀՀ ՊԵԿ-ից ստացված եկամուտ է, 1 մլն դրամ Գալյանը ստացել է ամուսնուց, 1 մլն 6 հազար դրամը վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, 390 հազարը՝ Երևանի պետական համալսրանից, 716 հազար դրամը այլ եկամուտ է Ակբա Բանկից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 291 հազար դրամ, որից 33 մլն 86 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Նախորդ տարի Գալյանը վարկերի մարմանն ուղղել է 39 մլն 374 հազա դրամ։
Էմմա Միքայելյան


























































































