Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ: «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:
«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար: Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար», – ասել է Կավելաշվիլին:

























































































