
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպում է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ:
ԵՄ պաշտոնյան հանդիպման մանրամասները կիսվել է իր X-ում արված գրառման մեջ։
«Ուրախ եմ ողջունել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին ԵՄԱԾ-ում: Մենք քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումները», – հայտնել է նա:
Մարտինես Կարբոնելը նաև վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նկատմամբ։
Անի Վարդանյան
Pleased to welcome Azerbaijan's Presidential Advisor @HikmetHajiyev to @eu_eeas.
— Belén Martínez Carbonell (@EEAS_SecGen) May 22, 2025
We discussed EU-Azerbaijan relationship, EU support for Armenia-Azerbaijan normalisation process, and regional developments.
The EU remains committed to peace and prosperity in the region. pic.twitter.com/DvAj1ulXrM