ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2 տարի առաջ վարորդական իրավունքի վկայական եմ ստացել, լսել եմ, որ հիմա փոխում են վկայականները: Ի՞նչ պիտի անեմ, նորից քննությո՞ւն պիտի հանձնեմ, ո՞ւմ պիտի դիմեմ, որ նոր օրենքի կարգը կիրառեմ: Եւ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ:

Եվա Ավագյան, 24 տարեկան, լեզվաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ ոքի էլ քաղաքացին չպետք է դիմի, վարորդական վկայական փոխելն իրեն չի վերաբերում: Ընդհանրապես, փոխանակվում են այն վարորդական վկայականները, որոնց մեջ ժամկետ չի նշվում: Իսկ եթե նրան տվել են 10 տարով վկայական, այժմ անհրաժեշտություն չկա փոխելու: Փոխանակվում են Սովետական Միության ժամանակվա տված վկայականները եւ նրանք, որոնք տրվել են մինչ 2000 թվականը: 2000 թվականից հետո սկսեցին տրամադրել ժամկետով վկայականներ, եւ դրանք հիմա փոխանակելու կարիք չկա:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վկայականները նորերով փոխարինելու վերջնաժամկետին  թեեւ քիչ ժամանակ է մնացել, բայց չգիտես ինչու, համապատասխան կառույցները զլանում են ծանուցումներ տարածել: Պարզ է, որ այս դեպքում նույնպես կրկնվելու է ԱՊՊԱ-ի պատմությունը, եւ անպարտաճանաչ կամ ավելի ճիշտ` ոչ վճարունակ մեր հայրենակիցները տարեսկզբից  զանգվածաբար տուգանվելու են:




Լրահոս