Armenian text to speach

Իրանը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցները նոր բանակցություններից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանն անդրադարձել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին՝ դրանք որակելով «վիրավորական» և քննադատել՝ նշելով, որ դրանք կասկածի տակ են դնում Վաշինգտոնի հետ դիվանագիտական բանակցությունները։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային այսօր X սոցիալական հարթակում արված գրառմամբ արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ նոր պատժամիջոցների հայտարարությանը։ Դրանք վերաբերում են այն անձանց և կազմակերպություններին, որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, մատակարարել են շինարարական նյութեր Իրանի ռազմական ծրագրերի իրականացման համար։

Բաղային դատապարտել է այս քայլը՝ անվանելով այն «անպարկեշտ, անօրինական և անմարդկային», ընդգծելով, որ նման պատժամիջոցները կարող են համարվել «մարդկության դեմ հանցագործություն», քանի որ, ըստ նրա, դրանք խախտում են իրանցիների հիմնարար իրավունքները։

«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների անընդմեջ կիրառումը միայն խորացնում է մեր ժողովրդի համոզմունքը, որ Վաշինգտոնը տարբեր միջոցներով փորձում է խոչընդոտել Իրանի առաջընթացին ու զարգացմանը», — նշել է նա։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ևս ուրբաթ առավոտյան X-ում արված գրառմամբ շեշտել է, որ Վաշինգտոնի պնդումը՝ Իրանին ստիպելու լիովին հրաժարվել ուրանի հարստացումից, անընդունելի է և չի կարող հանգեցնել համաձայնության։ Սակայն նա նշել է, որ եթե բանակցություններում քննարկվի միջուկային զենքի զրոյական տարբերակը, ապա կողմերը կարող են փոխզիջման հասնել։

Բանակցությունները, որոնք ինչպես ակնկալվում է տեղի կունենան Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, համարվում են կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու և միջուկային համաձայնության վերակենդանացման հնարավոր ուղի։

Անի Վարդանյան




Լրահոս