Ֆրանսիացի սենատորները գյուղատնտեսության մասին օրենքի քննարկման ժամանակ միաձայն ընդունել են այն փոփոխությունը, ըստ որի գինին ճանաչվել է երկրի մշակութային ժառանգություն, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Իտալիայի հետ մեկտեղ Ֆրանսիան առաջատար դրքեր է գրավում գինու արտադրության ծավալներով: Ամեն տարի Ֆրանսիայում նշվում է Եվրոպայում ամենահայտնի «Բոժոլե Նուվո» երիտասարդ կարմիր գինու տոնը:
Ավանդույթի համաձայն, նոր բերքից ստացված գինին ներկայացվում է նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը:
2011թ.-ին «Բոժոլե Նուվո» գինու տոնը նշել է իր 60-ամա հոբելյանը:
«Բոժոլե Նուվո»-ն արտադրվում է Գամե տեսակի խաղողից: Այն վաճառքի է հանվում ֆերմենտավորոման ավարտից անմիջապես հետո` բերքահավաքից 6 շաբաթ անց:
«Բոժոլե Նուվո»-ն հաճարի, բալի, հաղարջի կամ մորու համերի խառնուրդ է ունենում: Նրա հետ, սովորաբար, մատուցում են մսից պատրաստված ճաշատեսակներ, երշիկեղեն և պանրեղեն:
Յուրքանչյուր տարի Ֆրանսիան արտահանում է 15 մլն շիշ երիտասարդ գինի: Դրանց կեսից ավելի ներմուծում են ասիական երկրները՝ մասնավորապես Ճապոնիան և Հարավային Կորեան: