
Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի պաշարների մեկ երրորդը, և շատ կարևոր է, որպեսզի գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն:
Կազմնակերպության տվյալների համաձայն, սիրիական կառավարությունը ավարտել է քիմիկատների հերթական` 13-րդ խմբաքանակի տեղափոխումը, որը երկուշաբթի օրը բարձվել է բեռնատար նավի վրա և դուրս բերվել երկրի սահմաններից:
Նախորդ խմբաքանակը դուրս էր բերվել ապրիլի 10-ին:
Ողջ քիմիական զենքը Սիրիայից պետք է դուրս բերվի մինչև ապրիլի վերջ:
Դրա ոչնչացմամբ կզբաղվեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Ֆինլանդիան: