ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե Երեւան քաղաքում սեյսմակայունության առումով թույլատրվում է այդքան բարձրահարկ շենքերի կառուցումը: Ես գիտեմ, որ փոքր քաղաքը չի կարելի շենքերով ծանրաբեռնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սեյսմակայունությունը փոքր ու մեծ քաղաքով չի որոշվում: Ոչ միայն Երեւան քաղաքում, այլեւ ամբողջ աշխարհում թույլատրվում է բարձրահարկ շենքեր կառուցել: Շենքի սեյսմակայունությունը ոչ մի առնչություն չունի բարձրահարկության հետ: Աշխարհի ամենակայուն շենքերը երկնաքերերն են: Մինչ 1988-ի երկրաշարժը Սովետական Միության նորմերով Հայաստանը 7 բալ սեյսմիկ վտանգի գոտում էր համարվում, արդյունքում նման տիպի շինությունները փլվեցին: 1988-ի երկրաշարժից հետո ամբողջ Հայաստանն ընդգրկվեց 9 բալանոց սեյսմիկ ակտիվության գոտում: Այսինքն` պարտադիր պահանջ է, որ Երեւանում եւ հանրապետությունում կառուցվող կապիտալ ցանկացած շինություն ունենա ոչ պակաս, քան 9 բալ սեյսմակայունություն: Ընդհանրապես նախագիծը գնում է փորձաքննության, եւ փորձաքննության պարտադիր պայման է սեյսմակայունության մասին որոշումը. եթե նախագիծը համապատասխանում է 9 եւ ավելի բալ սեյսմակայունությանը, ապա որեւէ հիմք չկա այն մերժելու:
քարտուղար Բաղդասար Մհերյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ նորմերի` 16 հարկից բարձր շենքեր Հայաստանում չի թույլատրվում կառուցել: Բայց այլ սեյսմակտիվ երկրներում` Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Մալազիայում, կառուցում են բարձրահարկ շենքեր, որոնք չեն քանդվում երկրաշարժից, կարող են վնասվել, բայց չեն փլվում: Ուղղակի մեր պարագայում պետք է կառուցել նորմերին համաձայն, լուրջ գումարներ ներդնել շենքի սեյսմակայունությունն ապահովելու համար: Վերցնենք Նյու Յորքի օրինակը, այնտեղ բազմաթիվ բարձրահարկ շենքեր կան, երկրաշարժի ժամանակ ոչ մի շենք չքանդվեց: Այսինքն` շենքերը նորմերին համապատասխան էին կառուցվել` նկատի ունենալով սեյսմիկ ակտիվության մակարդակը: Հայաստանում եւս կարելի է կառուցել, բայց պետք է կառուցել` հաշվի առնելով ե՛ւ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, ե՛ւ գրունտի վիճակը եւ այլն:
ծառայություն» գործակալության
պետ Հրաչյա Պետրոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի հարցի վերջին հատվածը լրիվ շեղում է հարցի իրական պատասխանը: Իրողությունն այն է, որ եթե մասնագետներն այդչափ շատ ահազանգում են բարձրահարկերի առատության ու վտանգավորության մասին, ուրեմն խնդիրն իսկապես հրատապ է, նման շենքերի «բազմացումն» անթույլատրելի է: