Armenian text to speach

Երևանում բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 23-ին ժամը 08:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։

Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 




Լրահոս