Սիրիական զորքերն ազատագրել են քրիստոնյաների սուրբ քաղաքը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրիստոնյաների համար սուրբ համարվող Մահալյուլյու քաղաքն ազատագրվել է սիրիական զորքերի կողմից. հայտնում է SANA գործակալությունը:

Զորքը հետապնդում է գրոհայիններին մայրաքաղաք Դամասկոսից 55 կմ դեպի հյուսիս գտնվող քաղաքի սահմաններից դուրս:

SANA-ն հայտնում է գրոհայինների մեծ կորուստների մասին, սակայն ահաբեկիչների զոհերի ճշգրիտ թիվը չի հաղորդվում: Մահալյուլյան հինավուրց քաղաք է, որում գտնվում է սուրբ Ֆեկլայի մենաստանը: Դրա մենանձնուհիներին մեկ ամիս առաջ հաջողվել էր փախչել գրոհայրններից:

Այս ոչ մեծ բնակավայրը հայտնի է այն բանով, որ նրա բնակիչներին հաջողվել է պահպանել արամական լեզուն, որով խոսում էր Հիսուս Քրիստոսը:

Քաղաքը գտնվում էր ահաբեկիչների ձեռքում մի քանի ամսվա ընթացքում, և նրա ազատագրման համար մղվող մարտերը բարդացնում էր այն հանգամանքը, որ այն գտնվում է լեռնային վայրում:

սիրիա 3

 

սիրիա 4

 

սիրիա 5

 

սիրիա 6

 




Լրահոս