Armenian text to speach

Իրանի արտգործնախարար Արաղչին Թեհրանից մեկնել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հետ բանակցությունների հինգերորդ փուլին, որոնք անցկացվում են Օմանի միջնորդությամբ։

Իրանի քաղաքական հարցերով արտաքին գործերի նախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին, իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային և մի շարք այլ դիվանագետներ ու փորձագետներ ուղեկցելու են Արաղչիին միջուկային բանակցությունների ժամանակ։

Իրանի գլխավոր դիվանագետը մինչ օրս անցկացրել է միջուկային բանակցությունների չորս փուլ՝ երեքը Մասկատում և մեկը Հռոմում։

Անի Վարդանյան

 




Լրահոս