Armenian text to speach

ԿԿՀ-ն Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանից հայտարարագրի վերաբերյալ պարզաբանում է հայցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել և քննության է առել ArmLur.am-ի հրապարակած «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1 տարում 2 բնակարան՝ 85 մլն դրամով․ որտեղից փոխքաղաքապետին նման գումարներ» վերտառությամբ հոդվածը։

Հոդվածում ներառել էինք, որ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերին․ և՛ նշանակումից առաջ, և՛ հետո գնել է 2 բնակարան մեկ տարում։

Հրապարակման հիման վրա Հանձնաժողովը իրականացրել է Լևոն Հովհաննիսյանի և նրա կնոջ՝ Թամարա Ղարիբյանի՝ հրապարակմամբ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյյալ ստուգում, ինչի արդյունքում որոշում է կայացվել Լևոն Հովհաննիսյանից հայցել պարզաբանում, ստացված պարզաբանումների գնահատումը հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ դեռևս ավարտված չի եղել։

Էմմա Միքայելյան




Լրահոս