Armenian text to speach

Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․

««Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ:

Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։

Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»։




Լրահոս