Armenian text to speach

Ռուսաստանը տիեզերք է արձակել «Սոյուզ-2.1բ» հրթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի են ունենում պրոֆեսիոնալ ​​միջավայրում։ IRNA–ի հետ զրույցում այս մասին ասել է Իրան արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Խոսնակն ասել է, որ բանակցություններում քննարկված թեմաների վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք հրապարակվել են արտասահմանյան լրատվամիջոցներում, պարզապես ենթադրություն են և չեն կարող հաստատվել։

Նա ասել է, որ Իրանի և ԱՄՆ–ի բարձրաստիճան բանակցողների հետ առանձին քննարկումներում Օմանի արտաքին գործերի նախարարը փոխանցում է երկու կողմերի ուղերձներն ու դիրքորոշումները։

Ամերիկացի և իրանցի բանակցողները Հռոմում են՝ Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների 5–րդ փուլի համար։




Լրահոս