Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրտս տրաքում էր, Փաշինյանին ուզում էի ասել․․․ ԱԱԾ-ն անձամբ է գնացել ԱԺ ներխուժածներին ձերբակալելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեն օրեր առաջ հայտնեց, որ 2020 թվականին Ազգային ժողովի, կառավարության շենք ներխուժման դեպքով 9 անձ է ձերբակալվել։

Դրանից հետո փաստաբան Վարդուհի Սարգսյանը գրեց․ ««Մինչ Քննչական կոմիտեից կգողանային մի քանի հարյուր հազար դոլար, այսօր առավոտից ՔԿ-ն ձերբակալությունների շարք էր սկսել, թե բա նոր ենք բացահայտել 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Զանգվածային անկարգությունների» մասնակիցներին։

Աբսուրդի թատրոնը կայանում էր նրանում, որ այսօր մեղադրյալ դարձած անձանց վերաբերյալ տվյալներ ունեցել էին դեռևս 2023 թվականին, սակայն առանց որևէ ողջամտության այսօր էին որոշել կալանքի միջնորդություններ ներկայացնել՝ կալանքի հիմքերի իսպառ բացակայության պայմաններում։

Իմ պաշտպանյալը, ով այդ ձերբակալվածների թվում էր, այսօր ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքի պաշտպանության էր և անհիմն կերպով զրկվեց ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցելու իրավունքից։

Դատավոր Սամվել Յուզբաշյանը մերժեց կալանքի միջնորդությունը և կիրառվեց վարչական հսկողություն։ Այս ամբողջի մեջ պետք է հերթական անգամ արձանագրել, որ անհարկի տեղը ծախսվեց հսկայական պետական ռեսուրս, ժամանակ, էներգիա, մեղադրյալների և նրանց ընտանիքի անդամների հոգեվիճակի մասին խոսելն անիմաստ եմ համարում նույնիսկ»։

Այսօր ArmLur.am-ի տաղավարում թեմայի վերաբերյալ զրուցել ենք հենց փաստաբան Վարդուհի Սարգսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս