Armenian text to speach

Աջակցության դադարեցման դեպքում՝ արցախցիներից ոմանք կարտագաղթեն, ոմանք կհայտնվեն դրսում. Արտակ Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն, իր գործունեությունը շարունակելով գրասենյակային պայմաններում, իրականացնում է հանդիպում-քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի, ՀԿ-ների, ինչպես նաև քաղաքացիների հետ: Այս մասին հայնտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի անդամ Արտակ Մկրտչյանը:

«Վրանը հավաքելուց հետո մենք կազմեցինք մասնագիտական խմբեր, որոնք աշխատում են ՀՀ Կառավարության կողմից կազմված աշխատանքային խմբերի հետ: Առայժմ երեք աշխատանքային խումբ է կազմված, որոնք գործում են երեք հիմնական ուղղություններով.
1. Սոցիալական խնդիրների
2. Զբաղվածության
3. Բնակապահովման
Սա այն երեք հիմնական ուղղություններն են, որոնց վերաբերյալ աշխատանքային խմբերը քննարկումներ են իրականացնում: Նշեմ, որ մեր հանդիպում-քննարկումները շարունակվում են, որոնց մեր քաղաքացիները ևս մասնակցում են և հանդես գալիս առաջարկություններով: Մեր պահանջագրի 12 կետերը շարունակվում է մնալ նույնը: Մեր հանաջն այն է, որ մինչ լուծվելը բնակապահովման խնդիրը, տրամադրել սոցիալական աջակցությունը»,- ասաց Խորհուրդի անդամ Արտակ Մկրտչյանը:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ սոցիալական աջակցության ամբողջությամբ դադարեցման դեպքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները կկանգնեն լուրջ խնդիրների առաջ, ինչպես նա է նշում ոմանք կհայտնվեն դրսում, իսկ ոմանք էլ կընտրեն արտագաղթման ուղին:

Հիշեցնենք, որ Կառավարությունից հայտնել էին, որ 40+10 հազար սոցիալական աջակցությունից այլևս ետ քայլ չի լինելու, որից հետո պայման ներկայացրեցին Խորհուրդին, ըստ որի, վրանը հավաքելու դեպքում, արցախցիներին ևս երկու ամիս կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ 40 հազար դրամի չափով: Ներկայացված պայմանին ընդառաջ գնացին Խորհուրդի անդամները, իրենք էլ իրենց հերթին ներկայացնելով իրենց պայմանները, որ այդ 2 ամսվա ընթացքում համատեղ քննարկումներ կունենան ու խնդիրներին կտան հստակ լուծումներ:

Նանիկ Աղասյան




Լրահոս