Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը»,- հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հիշեցնենք՝ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։





























