
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ 20 օր որոնողական աշխատանքներից հետո 2-ամյա Տիգրանին գտել են Մարմարիկ գետից։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ երեկ՝ մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Փրկարարները արդեն գրեթե 20 օր է փնտրում էին նրան։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է․
«Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։»