ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են առաջիկա 25 տարիների ընթացքում միջուկային էներգիայի ներքին արտադրությունը քառապատկելուն։
«Նպաստել ԱՄՆ միջուկային էներգիայի հզորության ընդլայնմանը 2024 թվականի մոտ 100 ԳՎտ-ից 400 ԳՎտ մինչև 2050 թվականը»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրերից մեկում։
Նշվում է, որ «միջուկային էներգիան կարող է ազատել Ամերիկան աշխարհաքաղաքական մրցակիցներից կախվածությունից»։
























































































