Տիրանայում շատ հաջող գագաթաժողովից հետո Եվրոպական քաղաքական հանրույթը նորից կհանդիպի Կոպենհագենում 2025թ. հոկտեմբերին։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Աննտոնիու Կոշտան։
«Եվրոպական քաղաքական հանրույթը դարձել է կարեւորագուն հարթակ համաեվրոպական քաղաքական երկխոսության համար՝ ղեկավարների մակարդակով։
2026թ. գագաթաժողովը կընդունեն Հայաստանը եւ Իռլանդիան, 2027թ.՝ Շվեյցարիան եւ Հունաստանը,, 2028թ.՝ Ադրբեջանը եւ Լատվիան»,- տեղեկացրել է նա։
Նշենք, որ այս մասին տեղեկացրել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։






























