Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։
Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։
Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։
«Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջը, մյուսները՝ մի տղմարդու:
Դեպքի հանգամանքները և հարձակվողի դրդապատճառները դեռևս պարզված չեն։
Գլխավոր կայարանում գնացքների երթևեկությունը ներկայումս դադարեցված է։ Մոտակա փողոցները փակ են։ Դեպքի վայրում են մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։





























