Armenian text to speach

Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ:

«Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ:

Ես կընդունեի այդ մենամարտի հրավերը, քանի որ նա մեծ ճանաչում ունի: Նա վերջերս հաղթել է Մայքլ Չենդլերին: Բացի դրանից, ես ավելի շատ երկրպագուներ կունենամ Մեծ Բրիտանիայում», — Red Corner MMA-ին ասել է Արման Ծառուկյանը:

28-ամյա Ծառուկյանն ունի 22 հաղթանակ և 3 պարտություն: Փիմբլեթի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն:




Լրահոս