Հնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։
«Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը պարզապես չի հետևելու ահաբեկչությանը։ Մենք ուզում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին, ապահովել պետության զարգացումը և մարդկանց խաղաղ կյանքը։ Սակայն խաղաղության ցանկությունը պետք է փոխադարձ լինի»,-ասել էնա։
Կարունանիդին նշել է, որ Հնդկաստանը դիմել է Ռուսաստանին աջակցության համար, քանի որ Մոսկվան ավանդաբար եղել է Նյու Դելիի գործընկերը։






























