Armenian text to speach

Կվադրոցիկլի՝ երկու անչափահասի մահվան պատճառ դարձած վթարի դեպքով 1 անձ ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կվադրոցիկլի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, 1 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 24-ին ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։

 




Լրահոս