
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Մոսկվա քաղաքում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված պատարագին:
Այնուհետեւ Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախի հետ շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերը Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ազգային ինքնության պահպանման գործում: