Մայիսի 24-ին 20 օր որոնողական աշխատանքներից հետո 2-ամյա Տիգրանին հայտնաբերեցին Մարմարիկ գետում։
ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Քարամյանը՝ Մարմարիկ բնակավայրի վարչական ղեկավարը հայտնեց, որ 2-ամյա Տիգրանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 26-ին, Մարմարիկում՝ փոքրիկ Տիգրանի տանը։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, նույն տեղից։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել էի քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Էմմա Միքայելյան

























































































