Armenian text to speach

Էջմիածնում հորը դաժանաբար կյանքից զրկած որդին կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեից հայտնեցին առանձնակի դաժանության սպանության դեպքով մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշեցնենք՝ ArmLur.am-ին հայտնի էր դարձել՝ որդին իրավապահներին պատմել է, որ հայրը մշտապես երեսով է տվել նրան, որ գումար է ուզում իրենից:

Ավելին, նա իրավապահներին հայտնել է, երբ հորից գումար է խնդրել, նա ասել է, թե չունի, բայց որդու պնդմամբ, նա իմացել է, որ հայր ունի և նրան չի տալիս:

Հիշեցնենք, որ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ArmLur.am-ը եղել է վաղ առավոտյան դեպքի վայրում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն և ըստ նախնական վարկածի՝ որդին սպանել է հորը, գումարները շաղ տվել վրան։

Ավելին, իրավապահները արձանագրել են, որ անգամ հոր բերանի մեջ գումար է դրել և դեպքից հետո ցանկացել է ցած նետվել կամրջից, սակայն հսկողություն իրականացնող ՆԳՆ աշխատակիցները կանխել են նրա գործողությունները։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը՝ 22-ամյա Վաղինակ Գ.-ն: Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:

Քնար Մանուկյան




Լրահոս