Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կոմիտասի պողոտայում երկու եղբայրների դանակահարման դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 24-ի գիշերը թեժ իրավիճակ է եղել Կոմիտասի պողոտայում։ 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են մեկը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մյուսը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դանակահարվածները եղբայրներ են:

Shamshyan.com-ն էլ հայտնել էր,որ մինչև բժիշկները պայքարում էին, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի, Երևանի քրեական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Կարապետ Ե.-ն՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափածակող վերք հարցականով» ախտորոշմամբ, իսկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա Կարեն Ե.-ն՝ «գլխի վնասվածք ԳՈւՎ հարցականով, պատռած վերք» ախտորոշմամբ։

Մանրամասները տեսանյութում

Քնար Մանուկյան

 




Լրահոս