ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ԱԺ խորհրդի նիստ է տեղի ունենալու: Հայրենի օրենսդիրները պետք է քննարկեն վաղը կայանալիք ԱԺ նստաշրջանի օրակարգային հարցերը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում այս պահին ընդգրկված են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու հինականում ընդգրկված են երկրորդ ընթերցման նախագծերը:
Հավելենք, նաև, որ խորհրդի նիստից հետո, ԱԺ ՔՊ խմբակցությունը ևս նիստ կանցկացնի օրակարգային հարցերի հետ կապված:
Ս. Գրիգորյան



























